Վեբ կայքերի պատրաստում Երևանում՝ 2006 թվականից
Makyan Systems-ը Երևանում գործող վեբ ստուդիա է, որը 2006 թվականից զբաղվում է կայքերի պատրաստմամբ, վեբ ծրագրավորմամբ, հոսթինգով և կայքերի տեխնիկական սպասարկմամբ։ Մենք պատրաստում ենք կորպորատիվ և բիզնես կայքեր, կայք-կատալոգներ, ինտերնետ խանութներ, վեբ հավելվածներ և ներքին կառավարման համակարգեր՝ PHP, Node.js և JavaScript տեխնոլոգիաներով։ Մենք իրականացրել ենք ավելի քան 500 նախագիծ՝ պետական կառույցների, բժշկական և դեղագործական, էներգետիկ, ֆինանսական ու առևտրային կազմակերպությունների համար։ Յուրաքանչյուր կայք մշակվում է անհատական դիզայնով և սեփական կառավարման համակարգով (CMS), որի շնորհիվ բովանդակությունը կարող եք թարմացնել ինքնուրույն։ Պատրաստի կայքը կարող եք տեղակայել մեր հոսթինգում և ստանալ ամսական տեխնիկական աջակցություն՝ թարմացումներ, կրկնօրինակում, անվտանգության ապահովում։ Կայքի պատրաստման գները սկսվում են 290 000 դրամից։ Զանգահարեք +374 94 81-31-70 կամ գրեք info@makyan.com՝ անվճար խորհրդատվության համար։