Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս չսխալվել կայք պատվիրելիս

Այսօր ամենուր կարող ես հանդիպել անհատների և կազմակերպությունների, որոնք «հարմար» գներով  երկու ամսում ծրագրավորում են սովորեցնում և խոստանում բարձր վարձատրվող աշխատավարձ։ Շատերը թողնում են իրենց մասնագիտություններն ու աշխատանքը և վազում «հեշտ» գումար աշխատելու ճանապարհով։ Շուտով նրանց մի մասը հասկանում է, որ դասընթացների արդյունքում իրենք գրեթե ոչինչ չեն սովորել, իսկ մյուս մասը փորձում է եղած գիտելիքնրով ամեն գնով «մտնել շուկա»։


Սոցիալական հարթակների գովազդներում և ստացած նամակներում հաճախ կարելի է հանդիպել հետևյալ տեքստերի ․«Ձեր բիզնեսի առաջընթացի համար կայքերի պատրաստում 10000 դրամով, անկրկնելի լոգոյի պատրաստում 6000 դրամով» և այլն։ Դա նույնն է, որ ձեզ առաջարկեն լավ ժամացույց 300 դրամով, կամ լավ ավտոմեքենա 50000 դրամով։

 

Մարդկանց սուբյեկտիվ պատկերացումները լավի ու վատի մասին շատ տարբեր են լինում, սակայն ամեն լավ ապրանք կամ ծառայություն  իր ընդունված արժեքն է ունենում։


Հետագայում այդպիսի կայքերի զարգացման կամ սպասարկման մասին նույնիսկ անիմաստ է խոսել։


Վերջապես  կայք պատվիրելիս ինչի՞ վրա ուշադրություն դարձնել, որպեսզի չսխալվել

- Կազմակերպության անցած ճանապարհի՝ ի՞նչ փորձ ունի։

- Կազմակերպության արած աշխատանքների՝ ու՞մ համար է աշխատել և արդյոք գոհ են մնացել։

- Առաջարկած գնի՝ հիշեք, ժլատը կրկնակի է վճարում։

- ԱՆՊԱՅՄԱՆ պայմանագիր կնքեք աշխատանքից առաջ՝ հավելվածում նշելով համառոտ տեխնիկական առաջադրանք։

- Անպայման հստակեցրեք կոնտակտային անձ (project manager)` թե ում հետ եք անձամբ դուք աշխատելու։


Մեծ կազմակերպություններում, որոնք ունեն մեծ ռեսուրսներ և մի քանի անգամ ավելի թանկ են աշխատում մեծ անձնակազմ պահելու համար առկա է մեկ այլ երևույթ․


Այդ երևույթը կոչվում է Ռինգելմանի էֆֆեկտ, երբ թիմի մեծացմանը զուգընթաց նվազում է թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը՝ քանի որ նա մտածում է, որ իրենից շատ բան չի կախված և այլոք կանեն դա։ Շատ հաճախ նրանք գործը գցում են միմիանց վրա և այն այդպես էլ չի արվում։


Հանդիպած կլինեք, երբ մեծ կազմակերպություններում հասարակ հարցեր լուծելիս ուղղակի բախվում եք աներևակայելի ոչ կոմպետենտության։


Մեզ դիմող կազմակերպությունների 65%-ը նախկինում անբարեխիղճ աշխատանքի զոհ դարձած կազմակերպություններ են, որոնք ուղղակի փնտրում են նորմալ պայմաններ։ Ցավոք սրտի դիլետանտությունը և ոչ կոմպետենտությունը ամենուր են և դա պահանջում է համակարգային բարեփոխում։ Այսօր մարդիկ չեն կենտրոնանում մի գործի վրա՝ գործ, որը սիրում են և հաճույքով են անում։

Node.js թե՞ PHP․ ո՞ր տեխնոլոգիան ընտրել

Ժամանակակից վեբ մշակման ոլորտում Node.js-ը և PHP-ն համարվում են ամենապահանջված և լայնորեն կիրառվող տեխնոլոգիաներից։ Երկուսն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը և արդյունավետ կիրառման ոլորտները, ուստի ընտրությունը կախված է նախագծի նպատակներից և պահանջներից։

 

PHP-ն դասական և տարիների ընթացքում կայացած սերվերային տեխնոլոգիա է, որը լայնորեն օգտագործվում է կորպորատիվ կայքերի, CMS համակարգերի և ինտերնետ խանութների ստեղծման համար։ Այն ապահովում է արագ զարգացում, կայուն աշխատանք և հասանելի հոսթինգ գրեթե ցանկացած սերվերում։ Հատկապես արդյունավետ է այն նախագծերի համար, որտեղ առաջնային են բովանդակության կառավարումը, SEO-ն և ադմինիստրատիվ հարմարավետությունը։

 

Node.js-ը ժամանակակից միջավայր է, որը հնարավորություն է տալիս օգտագործել JavaScript-ը ինչպես frontend-ում, այնպես էլ backend-ում։ Այսինքն պրոյեկտում օգտագործվում է միայն մեկ ծրագրավորման լեզու։ Այն հատկապես հարմար է live հավելվածների, API համակարգերի, SaaS հարթակների և բարձր ինտերակտիվությամբ նախագծերի համար։ Node.js-ը ապահովում է բարձր արդյունավետություն և հեշտ մասշտաբավորում։

 

Ընդհանուր առմամբ՝

Եթե նախագծի հիմքում կորպորատիվ կայք կամ CMS համակարգ է, PHP-ն նորմալ ընտրություն է։

Եթե անհրաժեշտ է ստեղծել ավելի բարձր արտադրողականությամբ, իրական ժամանակում աշխատող կայքեր, ապա Node.js-ի ընտրությունը կարող է լինել ավելի նպատակահարմար։

Գների առումով PHP-ն ավելի մատչելի է ստացվում։ Մեր աշխատանքների մեջ կարող եք տեսնել ինչպես PHP-ով այնպես էլ Node Js-ով պատրաստված կայքեր։ Սույն կայքը ևս պատրաստվել է օգտագործելով Node Js:

 

Կայքի պատրաստման տեխնոլոգիայի ընտրությունը միայն ձերն է։ Մենք ընտրում ենք տեխնոլոգիան բիզնես նպատակների և նախագծի տեխնիկական պահանջների հիման վրա՝ ապահովելով կայուն, արագ և մասշտաբավորվող լուծումներ։

Ինչու՞ է կարևոր ունենալ կայք

Նախ և առաջ կայքը մատչելի և էֆեկտիվ միջոց է ներկայանալու հանրությանը ինտերնետում: Այն միշտ հասանելի է և թույլ է տալիս ծանոթանալ ձեր ապրանքներին կամ ծառայություններին փաստացի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից: Դա շատ կարևոր է արդի աշխարհում, երբ մարդիք շատ զբաղված են: Այսօր հանրությունը դարձել է ինտերնետից կախյալ և հսկայական ժամանակ է անցկացնում ինտերնետում: Այսինքն աուդիտորիայի խնդիր ուղղակի չկա: Բացի այդ բիզնեսի համար կայք չունենալը նույնն է ինչ ժամանակակից մարդու համար հեռախոս չունենալը:

Ի՞նչ է հարկավոր կայք ունենալու համար

Կայքը բաղկացած է 3 բաղադրիչից՝ դոմեն անվանում, հոսթինգ ծառայություն և կայքի CMS (կայքի ծրագրային լուծում):

 

- Դոմեն անունը դա ապագա կայքի անվանումն է, որը գրանցում են համապատասխան կազմակերպությունները մեկ կամ ավելի տարով: Այսինքն դուք ստանում եք իրավունք օգտագործել այն ձեր վճարած ժամանակահատվածում: Դոմեն անունը կարելի է նաև վաճառել կամ գնել: Մենք ինքներս չենք տրամադրում այդպիսի ծառայություն: Դոմենի վճարումը ամենամյա վճարում է: Դուք կարող եք գրանցել այն դոմեն անվանումները, որոնք ազատ են: Դա կարող եք ստուգել դոմեն գրանցող կազմակերպությունների կայքերում:

 

- Հոսթինգ ծառայությունը սերվերում տարածք է, որը վարձակալվում է մեկ կամ մի քանի տարով: Կախված հոսթինգի պարամետրերից և հոսթինգի տեսակից արժեքը կարող է տատանվել բավականին լայն դիապազոնում: Մենք տրամադրում ենք հոսթինգ ծառայություն, որոնց արժեքների մասին կարող եք տեղեկանալ սույն էջից:

 

- Կայքի CMS (Content Management System), այն ծրագրային լուծում է, որի օգնությամբ դուք պետք է կառավարեք ձեր կայքը: Այն շատ կարևոր բաղադրիչ է և կայք պատվիրելուց առաջ շատ կարևոր է ճշտել մանրամասները: Այլապես պատվիրելով կայք դուք կարող է չունենաք հնարավորություն ինքնուրույն կառավարել ձեր կայքը և ստիպված կլինեք դիմել մասնագետի: Դա թանկ է և անհարմար: Մեր կայքերը ունեն հարմարավետ և հուսալի կառավարման համակարգ, որի օգնությամբ դուք ինքնուրույն կարող եք կառավարել ձեր կայքը: Այն փոփոխությունները, որոնք կպահանջեն մասնագիտական մոտեցում կկատարենք մենք մատչելի կամ սիմվոլիկ գներով: Այս համակարգն է նախատեսում ապագա կայքի ֆունկցիոնալը և դիզայնը: Շատ կարևոր է որ ձեր վեբ մասնագետը քաջատեղյակ լինի CMS-ից որպեսզի կարողանա օպերատիվ և ճիշտ կատարել ձեր պահանջած փոփոխությունները: Այլապես դուք կստանաք անորակ կոդերի և ֆայլերի անօգուտ կույտ: Մեր CMS-ը պատրաստվել է մեր կողմից և 2006 թվականից մենք անընդհատ կատարելագործում ենք այն: Հոսթինգի և դոմենի պարագայում կարող եք փոխել այն, սակայն կայքի դեպքում ստիպված եք լինելու նոր կայք պատվիրել: